«Ձեզ համար»
բարեգործական-հասարակական
կազմակերպություն
Ուրիշներին օգնելը կարող է չփոխել ամբողջ աշխարհը,բայց դա կարող է փոխել աշխարհը մարդու համար
Վաղ միջամտություն
(0-4 տարեկան)
Լոգոպեդական
Հատուկ մանկավարժական
Հոգեբանական
Բուժ-վերականգնողական
Ֆիզիոթերապիա
Իրավաբանական
Մեր և մեր աշխատանքի մասին
«Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2002 թվականի դկտեմբերի 5-ին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված /ԿԴԻՀ/ անձանց (հաշմանդամություն ունեցող մարդիկ, տարեցներ, փախստականներ) սոցիալական,բուժվերականգնողական,կրթական կարիքների բավարարման,ինչպես նաև իրավունքների պաշտպանության և իրացման նպատակով:
Եվ այսպիսով, 2015 թվականին,կազմակերպության նախագահ Գայանե Բալասանյանի և թվով 6 ոլորտի մասնագետների ջանքերի շնորհիվ, Արարատի մարզի, ք. Մասիսում ստեղծվեց առաջին փոքր, բայց սիրով լեցուն կենտրոնը,որը հետագայում մեր ծնողների կողմից անվանակոչվեց «Հույսի շողեր», որի նպատակն էր վաղ միջամտություն ցուցաբերել ընտանիքներին,աջակցել վերջիններիս հաղթահարել սթրեսը,բարձրացնել իրազեկվածության մակարդակը զարգացման տարբեր խանգարումների վերաբերյալ և համատեղ ջանքերով նպաստել երեխաների կյանքի որակի բարելավմանը և ամենակարևոր հենակետերց մեկը. կանխարգելել նման երեխաների մուտքը մասնագիտացված հաստատություններ:
Մեր գործին մաս կազմելը
կտևի ընդհամենը մի քանի րոպե
Պարգևեք ժպիտ
Ձեր օգնությամբ մենք կարող ենք փոխել կյանքեր: Միմիայն մի փոքր ժպիտը կարող է լուսավորել մեկի օրը: Միացեք մեզ այսօր:Կիսվեք սիրով
Ձեր սրտի ջերմությամբ ու սիրով դուք կարող եք փոխել աշխարհը: Նվիրաբերեք և նպաստեք մեր համատեղ լավ գործերին:Կառուցեք ապագան
Հիմա ձեր աջակցությունն է, որ կօգնի կառուցել կայուն և պայծառ ապագա այն մարդկանց համար, ովքեր ամենից շատ կարիքն ունեն:Արդեն իսկ օգնություն են ստանում դժվարին
իրավիճակում հայտնված երեխաներ
1,400+
Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող, հաշմանդամություն ունեցող, Արցախից բռնի տեղահանված ու սոցիալական ծանր կացության մեջ գտնվող ընտանիքների երեխաներ 2024 թվականին մեր բարերարների շնորհիվ ստացել են օգնություն
Տեսնել հաշվետվությունները
Մեր առաքելությունը
Զարգացնելով յուրաքանչյուր երեխայի՝ խթանել վերջիններիս ներառականությանը, աշխարհընկալմանը և ներուժի բացահայտմանը: Մենք հանդես ենք գալիս որպես հատուկ կարիքներ ունեցող անձանց իրավունքների, արժանապատվության և ներուժի ջատագովներ: Աջակցության և համագործակցության միջոցով մենք աշխատում ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է փայլել, աճել և նպաստել ավելի լավ վաղվա օրվան:
Մենք ապահովում ենք բազմակողմանի աջակցություն երեխաների համար
«Ձեզ համար» կազմակերպությունը տրամադրում է բազմակողմանի աջակցություն երեխաներին՝ ներառյալ սոցիալական, կրթական և հոգեբանական ծառայություններ: Մենք նպաստում ենք երեխաների ներառմանը հասարակությունում՝ զարգացնելով նրանց ներուժը և աջակցելով անձնական ու կրթական աճին՝ արժանապատիվ ու ներառական ապագա ստեղծելու համար:
ԱՄՆ Պերկինս միջազգային կույրերի դպրոց
«Ներառական արվեստ և սպորտ» ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների հետ աշխատող 30 մասնագետ (ԽՄՄ, «Ձեզ համար» ՀԿ, ՀՄԿ, Երևանի թիվ 20, Վաղարշապատի թիվ 7, Գյումրու մանկատուն) մասնակցում են 4 մոդուլային դասընթացի՝ աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը։
ԱՄՆ Պերկինս միջազգային կույրերի դպրոց
Մասնագիտական կոմպետենտության բարձրացում ԿԱՊԿ ունեցող (նաև հաշմանդամություն ունեցող) երեխաների հետ աշխատող մասնագետների և ուսումնական հաստատությունների վարչական անձնակազմի շրջանում։
ԱՄՆ Պերկինս միջազգային կույրերի դպրոց
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հատուկ մանկավարժության ֆակուլտետի դասախոսների հետ իրականացվել է 11 դասախոսի վերապատրաստում՝ կեղևային տեսողության խնդիրների ուսուցման նոր մոդուլի հիմնադրման նպատակով, որը նախատեսված է ՀՊՄՀ հատուկ մանկավարժության ֆակուլտետի ուսանողների համար։
Մեր թիմը սիրով կանգնած է բոլոր երեխաների կողքին
Մեր կազմակերպության հիմքում սրտով ու հոգով նվիրված մարդիկ են՝ կամավորներ և 84 թիմակիցներ, ովքեր միասին կերտում են փոփոխության ուղին: Եթե ցանկանում եք ձեր ջերմությամբ ու բարի կամքով միանալ մեզ և դարձնել այս աշխարհը մի փոքր ավելի պայծառ, այստեղ ձեր տեղն է: Միացե՛ք մեզ, և թող ձեր սրտի ջերմությունը կյանքեր փոխի:
Գայանե
Բալասանյան
Նելլի
Առուշանյան
Նաիրա
Մանուկյան
Դիանա
Բլբուլյան
Պողոս
Դավթյան
Մարինե
Մանուկյան
Սուսաննա
Կարապետյան
Կարինա
Արամյան
Դիանա
Խաշանկյան
Հայկուհի
Նալբանդյան
Հասմիկ
Դավթյան
Մարիաննա
Հովհաննիսյան
Լիանա
Մարկոսյան
Մարիա
Մկրտչյան
Գուրգեն
Հարությունյան
Աիդա
Կատվալյան
Գոհար
Բալասանյան
Միացեք մեզ
Մեր կազմակերպության հաջողությունը հիմնված է կամավորների, դոնորների և նվիրված թիմի աջակցությամբ: Եթե ցանկանում եք դառնալ մեր գործի մասը, դուք կարող եք միանալ մեզ որպես կամավոր, օգնելով երեխաներին և ընտանիքներին՝ իրենց կյանքի բարելավման գործընթացում: Ձեր նվիրատվությունները, անկախ չափից, մեծ ազդեցություն կունենան մեր ծրագրերի իրականացման վրա: Բացի այդ, մենք միշտ բաց ենք նոր մասնագետների համար, ովքեր պատրաստ են աշխատել մեր թիմում՝ երեխաներին տրամադրելով իրենց հոգատարությունը և փորձը
Հաճախ տրվող հարցեր
Ո՞րն է ձեր զարգացման կենտրոնների նպատակը
Զարգացման կենտրոնները նպատակ ունեն տրամադրել համապարփակ աջակցություն և կրթական և վերականգնողական ծառայություններ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և երիտասարդներին: Մեր նպատակն է նպաստել անկախությանը, զարգացնել կյանքի հմտությունները և խթանել ներառականությանը:
Ի՞նչ տարիքային խմբերի է սպասարկում կենտրոնները
Մենք սպասարկում ենք 0-18 տարեկան երեխաներին և երիտասարդներին, սակայն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված չափահաս անձանց աջակցում ենք մասնագիտական կողմնորոշման հարցում, տրամադրում ենք հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություններ և ուղղորդումներ:
Երեխաների համար անհատականացված ծրագրեր առաջարկո՞ւմ եք
Այո, մենք յուրաքանչյուր երեխայի համար կազմում ենք Անհատական ուսումնական պլաններ՝ հենվելով նրա առանձնահատուկ կարիքների, նպատակների և կարողությունների վրա: ԱՈՒՊ-ները մշակվում են ծնողների, ուսուցիչների և մասնագետների հետ համատեղ:
Ինչպե՞ս են ծնողները ներգրավված զարգացման գործընթացում
Ծնողների ներգրավվածությունը երեխայի հաջողության բանալին է: Մենք կանոնավոր հանդիպումներ ենք անցկացնում ծնողների հետ, առաջարկում ենք սեմինարներ և խրախուսում ենք նրանց մասնակցությունը իրենց երեխայի զարգացման ծրագրերի ստեղծմանն ու վերանայմանը: «Ծնողական համայնք»-ի անդամները ակտիվ ներգրավված են կազմակերպության ծրագրերի բարելավման, որոշումների կայացման գործընթացում:
Ո՞րն է զարգացման կենտրոնի անձնակազմի դերը
Մեր թիմը բաղկացած է բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներից, ովքեր աշխատում են համագործակցային՝ ապահովելու յուրաքանչյուր երեխայի խնամքը, սոցիալիզացիան ու կրթությունը՝ իր ողջ ներուժն օգտագործելու համար:
Ինչպե՞ս կարող եմ գրանցել երեխայիս կենտրոնում
Ձեր երեխային գրանցելու համար, նախ բազմամասնագիտական թիմը դիտարկում է երեխային, կազմակերպում գնահատում, որից հետո մշակում է ծառայությունների անհատական ծրագիր (անհատականն ուսումնական պլան)