Մեր ծրագրերը

Մենք պարբերաբար իրականացնում ենք ծրագրեր, որոնք աջակցում են երեխաների կրթական, սոցիալական և հոգեբանական զարգացմանը։ Մեր նախաձեռնությունների շրջանակներում անցկացվում են արտթերապիայի դասեր, մասնագիտական կողմնորոշման ծրագրեր, առողջ ապրելակերպի դասընթացներ և շատ ավելին։ Մեր առաջիկա բոլոր ծրագրերի մասին կարող եք տեղեկացվել և տեսնել ժամանակացույցը մեր կայքում՝ ըստ ամսաթվերի:
2023 - 2025

ԱՄՆ Պերկինս միջազգային կույրերի դպրոց

«Ներառական արվեստ և սպորտ» ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների հետ աշխատող 30 մասնագետ (ԽՄՄ, «Ձեզ համար» ՀԿ, ՀՄԿ, Երևանի թիվ 20, Վաղարշապատի թիվ 7, Գյումրու մանկատուն) մասնակցում են 4 մոդուլային դասընթացի՝ աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը։

2022 - 2023

ԱՄՆ Պերկինս միջազգային կույրերի դպրոց

Մասնագիտական կոմպետենտության բարձրացում ԿԱՊԿ ունեցող (նաև հաշմանդամություն ունեցող) երեխաների հետ աշխատող մասնագետների և ուսումնական հաստատությունների վարչական անձնակազմի շրջանում։

2021 - 2022

ԱՄՆ Պերկինս միջազգային կույրերի դպրոց

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հատուկ մանկավարժության ֆակուլտետի դասախոսների հետ իրականացվել է 11 դասախոսի վերապատրաստում՝ կեղևային տեսողության խնդիրների ուսուցման նոր մոդուլի հիմնադրման նպատակով, որը նախատեսված է ՀՊՄՀ հատուկ մանկավարժության ֆակուլտետի ուսանողների համար։