Պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց` երեխաների, պատանիների և տարեցների, ինչպես նաև նրանց ընտանիքների իրավունքներն ու շահերը, և պատրաստել հասարակությունը վերջիններիս լիարժեք ինտեգրման համար:
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Նպաստել սոցիալապես անապահով երեխաների և ընտանիքների, հաշմանդամ երեխաների, պատանիների և տարեցների մտավոր և ֆիզիկական կարողությունների, ինչպես նաև ինքնուրույն գործելակերպի զարգացմանը, համայնքում անկախ և լիարժեք ապրելու սոցիալական հմտությունների ձևավորմանը:
Ապահովել կրթության մատչելիություն, անհատական մոտեցում և հավասար հնարավորություններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և պատանիների համար:
Կազմակերպել տարբեր միջոցառումներ, մշակութային ծրագրեր սոցիալապես անապահով երեխաների և ընտանիքների, հաշմանդամ երեխաների, պատանիների և տարեցների համար, իմաստալից զբաղվածության մեջ ներգրավվելու նպատակով:
Ստեղծել ռեսուրս կենտրոն Խարբերդի մասնագիտացված մանկատանը: Օժանդակել հաշմանդամ երեխաների և նրանց ընտանիքների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, կրթա-առողջական, մասնագիտական, ցերեկային, վերականգնողական կենտրոնի ստեղծման միջոցով՝ մանկատների բեռնաթափմանը նպաստելով:
Պատրաստել հասարակությանը վերջիններիս լիարժեք ներառման համար:
ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Իրավունքների պաշտպանություն
Պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների իրավունքներն ու շահերը:
Կրթության մատչելիություն
Ապահովել կրթության մատչելիություն և հավասար հնարավորություններ բոլորի համար:
Սոցիալական ինտեգրացիա
Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ինտեգրմանը հասարակությունում:
Ռեսուրս կենտրոն
Ստեղծել ռեսուրս կենտրոն Խարբերդի մասնագիտացված մանկատանը:
Հասարակության պատրաստում
Պատրաստել հասարակությանը հաշմանդամություն ունեցող անձանց ներառման համար:
Մշակութային ծրագրեր
Կազմակերպել տարբեր միջոցառումներ և մշակութային ծրագրեր: